Ավոկադո Ռոլլ և Քալիֆորնիա Ռոլլ - Ավոկադոյի օգտակար հատկությունները
+37499677779
+37477033339

Unite Revolution Slider 2

yzaik gl

Ավոկադո Ռոլլ և Քալիֆորնիա Ռոլլ - Ավոկադոյի օգտակար հատկությունները

Ավոկադոն, ինչպես քամելեոնը, համալրում է բացարձակապես տարբեր տեսակի ուտեստներ: Այսպիսով, ավոկադոն սկսեցին օգտագործել բազմատեսակ սուշի ռոլլերում: Առաջին ավոկադոյով ռոլլերից էին, եթե ոչ առաջինը, Ավոկադո և Քալիֆոռնիա Ռոլլերը: Դուք կարող եք մտածել, որ Քալիֆոռնիա Ռոլլի արմատներով Քալիֆոռնիայից է, սակայն իրականում այն հայտնագործել են Վանկուվեր քաղաքում:

Ավոկադո Ռոլլ

Ավոկադո Ռոլլը բավականին պարզ է իր բաղադրությամբ, քանզի պարունակում է միայն ավոկադո և բրինձ:

Քալիֆոռնիա Ռոլլ

Քալիֆոռնիա Ռոլլը պարունակում է ավոկադո, ծոցախեցգետին և վարունգ: Այս ռոլլը, հնարավոր է, աշխարհում ամենահայտնի և պահանջվածն է, և օգնել է տարածել ճապոնական խոհանոցը Ճապոնիայի սահմաններից դուրս: 

Ի՞նչ է պարունակում ավոկադոն

Հայտնի է, որ ավոկադոն պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր և հանդիսանում է միակ հայտնի միրգը, որը մատակարարում է օրգանիզմը մեծաքանակ օգտակար ճարպերով: Այս ճարպերով հարուստ պտուղը պարունակում է նաև 20 տարբեր հանքային նյութեր և վիտամիններ: Ավոկադոյի ճարպերից մեծ մասը հանդիսանում է օլեինաթթու, որը առկա է նաև ձիթապտղի յուղում և պատասխանատու է դրա օգտակար հատկությունների համար: 

 ako-sushi-yerevan-temaki

Օգտակա՞ր է արդյոք ավոկադոն և ինչու՞

Հետազոտությունները ցույց են տվել, որ ավոկադոն կարող է՝

  • Զգալիորեն նվազեցնել խոլեսթերինը
  • Կրճատել տրիգլիցերիդների պարունակությունը արյան մեջ մինչև 20%
  • Ցածր խտության լիպոպրոտեինների խոլեսթերինի մակարդակի նվազեցում 22%-ով
  • Լավ խոլեսթերինի մակարդակի բարձրացումը մինչև 11%

Այս պտղի հայտնի օգտակար հատկություններից մեկն այն է, որն այն ապահովում է խոլեսթերինի անհրաժեշտ մակարդակը, կանխարգելում է օստեոպորոզի զարագցումը վիտամին K-ի բարձր պարունակության շնորհիվ, ցածրացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը և բարելավում է տեսողությունը:

 ako-sushi-yerevan-sashimi

Ավոկադոյի մեկ կտորի մեջ պարունակվում է 25 գրամ բնական բուսական ստերոլ, որն անվանում են բետա-սիտոստերոլ: Բետա-սիտոստերոլի և այլ բուսական ստերոլների պարբերական օգտագործումը նպաստում է խոլեսթերինի անհրաժեշտ մակարդակի ապահովմանը:

Ավոկադոն պարունակում է լյուտեին և զեակսանտին, որոնք առավել կենտրոնացված են աչքերի հյուսվածքներում: Դրանք ապահովում են հակաօքսիդանտ պաշտպանություն, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը նվազեցնելու համար: 

Ավոկադոն հիանալի պտուղ է, լի սննդարար նյութերով, որոնք բացակայում են մեր առօրյա սննդակարգում:

Դրանք նպաստում են հավելյալ քաշի կորստին, սրտանոթային համակարգի առողջ աշխատանքին, և, ի վերջո, այս միրգն ունի աննկարագրելի համ: 

ԱԿՕ Սուշի, 16.11.2018

Գնված ապրանքի հետ վերադարձման պայմանները

 

Հաճախորդն իրավունք ունի հետ վերադարձնել գնված ապրանքը և հետ ստանալ նախապես վճարված գումարը

(եթե վճարումը կատարված է մինչ պատվիրված ապրանքի առաքումը), կամ փոխարինել չհամապատասխանող ապրանքատեսակը, եթե. 

gumari hy

առաքվել է ոչ այն ապրանքատեսակը, որը պատվիրել է հաճախորդը

gumari hy 2

առաքումն իրականացվել է ապրանքատեսակի տեխնիկական և/կամ քանակական համապատասխանելիության խախտմամբ

gumar hy3

առաքումն իրականացվել է 1 ժամից ավել ժամանակահատվածում, բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդին տեղեկացվել է հավանական ուշացման մասին

gumar hy4

առաքված ապրանքատեսակի որակական հատկանիշները պահպանված չեն
CALL