Ինչի՞ հետ ուտել սուշի. Բացահայտեք Ակո Սուշիի հետ
+37499677779
+37477033339

Unite Revolution Slider 2

yzaik gl

Ինչի՞ հետ ուտել սուշի. Բացահայտեք Ակո Սուշիի հետ

Ինչի՞ հետ ուտել սուշի

Ավանդույթի համաձայն սուշին մատուցում են վասաբի մածուկի, մարինացված կոճապղպեղի, սոյայի սոուսի և սյակեի հետ: Ձեզանից շատերը կկարծեն, թե սրանք էկզոտիկ մթերքների անվանումներ են, որոնք անհնար է գտնել Հայաստանում, սակայն իրականում ամեն ինչ այդքան բարդ չէ:

Վասաբի

Վասաբին կանաչ գույնի, վառ արտահայտված բույր ունեցող կծու համեմունք-մածուկ է, որի համը մանանեխի է հիշեցնում: Այն պատրաստում են Ճապոնիայում աճող բույսի արմատներից: Վասաբին մատուցում են սուշիից զատ կամ էլ նրանով պատում են սուշիի որոշ բաղադրիչներ: Կծվության շնորհիվ այն սպանում է սուշիի համար նախատեսված հում ձկան միկրոբները:

վասաբի

Սոյայի սոուս

Սոյայի սոուսի հետ հավանաբար ավելի լավ եք ծանոթ: Այն ավելացնում են սուշիի մեջ ձկան համն ընդգծելու և ուժեղացնելու համար: Դրա համար կարևոր է, որպեսզի սոյայի սոուսի մեջ թաթախեք ձուկը, ոչ թե բրինձը:

սոյայի սոուս

Ագարի

Սուշիի հետ մատուցում են նաև հասարակ սև թեյ, Ճապոնիայում հայտնի որպես ագարի:

Սյակե

Սյակեն ևս մի խմիչք է թեյից բացի, որը մատուցում են սուշիի հետ: Սյակեն ճապոնական ավանդական ալկոհոլային խմիչք է, որը խմում են ուտելուց առաջ, և այն պետք է լինի սենյակային ջերմաստիճանի: Այս խմիչքը համատեղում է բանանի, խնձորի թթու և քաղցր համը ալկոհոլի դառը, կծու համի հետ: 

Գարի

Գարին մարինացված կոճապղպեղ է, որը հաճախ անվանում են սուշիի կոճապղպեղ: Այն մատուցում են վասաբիին և սոյայի սոուսին զուգահեռ: Օգտագործում են մարինացված կոճապղպեղը, որպեսզի կոտրեն նախորդ սուշիի համը հաջորդ սուշին համտեսելուց առաջ, այն նաև օգնում է թարմեցնել և ուժգնացնել համային ընկալիչները (ռեցեպտորները):

կոճապղպեղ

Տեմպուրա

Որպես հավելում սուշիի հետ նաև մատուցում են ճաշատեսակներ, պատրաստված տապակած բանջարեղեններից, սնկից և ձկնամթերքներից, որոնք կոչվում են տեմպուրա:

Միսո-ապուր (միսո-սուպ)

Իսկ եթե Ձեզ մոտ ցանկություն է առաջացել համտեսել որևէ տաք բան սուշիին անցնելուց առաջ, ապա Ակո Սուշին առաջարկում է վստահությամբ պատվիրել միսո-ապուր՝ ապուր, համեմված լոբազգիներից պատրաստված մածուկով: 

միսո-ապուր

Բացահայտե՛ք գաղտնիքներով պարուրված համեղ սուշի-աշխարհը և դարձեք իրակա՜ն սուշիման Հայաստանի լավագույն սուշի ռեստորան Ակո Սուշիի հետ:

Ակո Սուշի, 27.09.2018

Գնված ապրանքի հետ վերադարձման պայմանները

 

Հաճախորդն իրավունք ունի հետ վերադարձնել գնված ապրանքը և հետ ստանալ նախապես վճարված գումարը

(եթե վճարումը կատարված է մինչ պատվիրված ապրանքի առաքումը), կամ փոխարինել չհամապատասխանող ապրանքատեսակը, եթե. 

gumari hy

առաքվել է ոչ այն ապրանքատեսակը, որը պատվիրել է հաճախորդը

gumari hy 2

առաքումն իրականացվել է ապրանքատեսակի տեխնիկական և/կամ քանակական համապատասխանելիության խախտմամբ

gumar hy3

առաքումն իրականացվել է 1 ժամից ավել ժամանակահատվածում, բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդին տեղեկացվել է հավանական ուշացման մասին

gumar hy4

առաքված ապրանքատեսակի որակական հատկանիշները պահպանված չեն
CALL