Սուշիի և ռոլլերի կալորիականությունը. Հնարավո՞ր է նիհարել սուշիի օգնությամբ
+37499677779
+37477033339

Unite Revolution Slider 2

yzaik gl

Սուշիի և ռոլլերի կալորիականությունը. Հնարավո՞ր է նիհարել սուշիի օգնությամբ

Երբ խոսքը գնում է ցածր կալորիականությամբ խոհանոցի մասին, դժվար է մրցակցել ճապոնական խոհանոցի հետ, հատկապես եթե դիտարկենք սուշիի օրինակը: Սուշին շատ չի տապակվում, շատ չի համեմվում սոուսով, և սուշիի տեսակներից մեծամասնությունը չի պարունակում լրացուցիչ ճարպ: Բացի այդ, սուշին կարող է լինել Օմեգա-3 ճարպային թթուների հրաշալի աղբյուր օգտագործված ձկնատեսակի շնորհիվ: Որոշ սուշի-ռոլլեր ավելի կալորիական են, քան մյուսները: Եթե դուք մեծ ուշադրություն եք դարձնում Ձեր ընդունած կալորիաների քանակին, ապա Ձեր ռազմավարությունը պետք է լինի վերահսկողությունը սննդի չափաբաժնի նկատմամբ: Սուշին հեշտ է ուտել նախատեսվածից և անհրաժեշտից շատ, քանզի այն չի ենթադրում դանակի և պատառաքաղի օգտագործում և երկար ծամել չի պահանջում:

 

ako-sushi-yerevan-maki

Նիգիրի սուշիի կալորիականություն

Սուշիի ամենատարածված տեսակը նիգիրին է. բրնձից կպչյուն մատիկը, ծածկված ձկան կամ այլ ձկնամթերքի ֆիլեի կտորով: Կախված ձկան տեսակից, նիգիրիի մեկ կտորի կալորիականությունը տատանվում է 40 կկալ. (կաղամար) մինչև 50-65 կկալ. (օձաձուկ, ծովոզնի):

 

ako-sushi-yerevan-nigiri

Մակի սուշիի կալորիականությունը

Մակի սուշին ռոլլ է կպչուն բրձից, ձկից և նորիից՝ չորացրած ծովային ջրիմուռից: Մեծամասնությունը մակի պատրաստելիս դնում է նորին դրսից, սակայն կալիֆորնիական ռոլլեր պատրաստելիս վրայից դնում են բրինձը: Միջինում մեկ կտոր մակի-ռոլլը պարունակում է 45 կկալ.: Չնայած այն փաստին, որ ավոկադոն պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր, չմոռանանք, որ դա առողջարար ճարպ է և օգնում է նիհարելուն:

ako-sushi-yerevan-temaki

Տեմպուրա ռոլլ, Կալիֆորնիա, թունա-ռոլլ և սաղմոնով ռոլլ

Որոշ ռոլլեր ավելի շատ կալորիաներ են պարունակում իրենց բաղադրության շնորհիվ, քան մնացածը: Օրինակ՝ ծովախեցգետնով տեմպուրան պարունակում է 500 կալորիա 6 կտորի դեպքում, քանի որ ծովախեցգետինը տապակվում է: Այդ պատճառով տեմպուրան ավելի կալորիական է, քան Կալիֆորնիան, ռունա-ռոլլը կամ սաղմոնով ռոլլը:

Սաշիմիի կալորիականությունը

 

Սաշիմիի տեսակներից մեծամասնության մեկ կտորը պարունակում է 30-ից 40 կկալ.:

ako-sushi-yerevan-sashimi

Նիհարի՛ր սուշիի օգնությամբ Ակո Սուշիի հետ: Լավագու՛յն սուշին Հայաստանում:

Եթե դուք պատրաստում ես նիհարել, Ակո Սուշիի աշխատակազմը կանանց խորհուրդ է տալիս ուտել միջինում 6 կտոր նիգիրի կամ մակի միսո-սուպի հետ, իսկ տղամարդկանց՝ միջինում 9 կտոր սուշի միսո-սուպի, էդամամի և աղցանի հետ: 

Լիակատար հաճույք ստանալու համար համտեսեք սուշին Ակո Սուշի ռեստորանում Երևանում: Կերեք սուշին դանդաղ և վայելելով:  

Ակո Սուշի, 15.09.2018

 

Գնված ապրանքի հետ վերադարձման պայմանները

 

Հաճախորդն իրավունք ունի հետ վերադարձնել գնված ապրանքը և հետ ստանալ նախապես վճարված գումարը

(եթե վճարումը կատարված է մինչ պատվիրված ապրանքի առաքումը), կամ փոխարինել չհամապատասխանող ապրանքատեսակը, եթե. 

gumari hy

առաքվել է ոչ այն ապրանքատեսակը, որը պատվիրել է հաճախորդը

gumari hy 2

առաքումն իրականացվել է ապրանքատեսակի տեխնիկական և/կամ քանակական համապատասխանելիության խախտմամբ

gumar hy3

առաքումն իրականացվել է 1 ժամից ավել ժամանակահատվածում, բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդին տեղեկացվել է հավանական ուշացման մասին

gumar hy4

առաքված ապրանքատեսակի որակական հատկանիշները պահպանված չեն
CALL