galery am

Սուշի կամ Սուսի: Համաձայն Ճապոնական հիերոգլիֆների` սուշի նշանակում է «ծխեցված ձուկ»: Սուշիի ծագման սկզբնաղբյուրը Հարավային Ասիան է, որտեղ եփած բրինձը սկսեցին օգտագործել ձկնամթերքի կոնսերվացնելու համար: Մաքրված և փոքրիկ կտորների մասնատված ձուկը թաթախվում էր աղով և խառնվում բրնձի հետ, որից հետո դրվում էր ծանր քարի ճնշման տակ: Այս գործընթացը կրկնվում էր մի քանի շաբաթ անց, որի ընթացքում տեղի էր ունենում ձկնամթերքի և բրնձի կաթնաթթվային խմորման գործընթաց: Արդյունքում ձկնամթերը հնարավոր էր լինում օգտագործել ամբողջ տարին: Արդեն VII դարում այս մեթոդը տարածվեց նաև Ճապոնիայում: Այժմ նմանատիպ եղանակով Ճապոնիայում պատրաստում են «նատեյուսին»: Արդեն XVIII դարում ի հայտ եկավ մեզ ծանոթ բրնձով պատրաստված սուշին: Այն ներառում էր եփած բրինձ, բրնձի ածիկ, ծովամթերք և բանջարեղեն: Այս ամենին հաջորդեց հատուկ սուշիի բրնձի համար նախատեսված քացախի պատրաստման եղանակի ստեղծումը: XIX դարում Տոկիոյի հայտնի խոհարար Էխեյ Խանային որոշեց ամբողջությամբ հրաժարվել կոնսերվացված ձկնամթերքից և սկսեց այն մատուցել հում վիճակում: Արդյունքում հայտնվեց սուշիի պատրաստման երկու տարատեսակ. առաջինը կոչվեց «Կանայ», երկրորդը՝ «Էդօ»: